Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը:
Քվեարկություններով ընդունվել են նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: